Նիկոլ Փաշինյանի ճակատագրական այցը Շիրակի մարզ
AmbionNews-ի տեղեկություններով`Նիկոլ Փաշինյանը վաղը Գյումրի կայցելի։Մեր աղբյուրի փոխանցմամբ`Փաշինյանը Գյումրիում ՔՊ մարզային վարչության նիստ է հրավիրելու։ՔՊ-ականներն իրար մեջ խոսում են, որ մարզային ժողովում քննարկվելու է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկության հարցը։ Փաշինյանը վերջանական որոշել է կնոջ՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը մարզպետ կարգել։
Հարկ է նշել, որ Շիրակի մարզպետի աշխատակազմում սկսվել են ձերբակալություններ, ընդ որում՝ անցած շաբաթ կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են մարզպետարանի 2 պաշտոնյաներ, որոնք տարբեր մարզպետների կառավարման տարիներին զբաղեցրել են բարձր պաշտոններ։
Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին մասնակցելու է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում հիմնանորոգված մի քանի լսարանների՝ հանրային խոսքի լսարանի, թվային վերափոխման լաբորատորիայի, պանելային քննարկման հարթակի պաշտոնական բացման արարողությանը։ Փաշինյանին բուհի պրոֆեսորադասախոսական կազմն է հրավիրել։
Փաշինյանի նախորդ այցերի ժամանակ, այս անգամ ևս ոստիկանությանը հրահանգ է իջեցվել, որպեսզի զգոն լինեն, որևէ մեկին չպետք է հաջողվի Փաշինյանին մոտ գնալ կամ նրա հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնել։Նիկոլ Փաշինյանի այցը Գյումրի ճակատագրական է լինելու Շիրակի մարզպետի համար, դեռ ամիսներ առաջ էինք գրել, որ Շիրակի մարզպետ են ուզում կարգել Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռանը։
