Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի վարչապետին՝ Ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։

Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ փոխշահավետ համագործակցու¬թյան շրջանակը հարստացնելով ռազմավարական նոր ուղղություններով։

Share This