Նիկոլ Փաշինյանը կգիշերի Գյումրիում

AmbionNews-ը արդեն հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Գյումրիում մասնակցել է իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստին, որն անձամբ է նախագահում։ Փաշինյանի առաջին կանգառը տնտեսագիտական համալսարանում է եղել։ Նշենք, որ

Փաշինյանի Գյումրի այցից առաջ ամբողջ քաղաքում ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Ամեն քայլափոխի ոստիկաններ և քաղաքացիական հագուստով իրավապահներ են տեղակայվել, Փաշինյանի անվտանգությունը, ինչպես միշտ, ապահովում են նաև դիպուկահարները։
Փաշինյանն ու թիմակիցները Շիրազ ռեստորանում ճաշկերույթ են արել։Ըստ մեր տեղեկությունների Փաշինյանն այսօր մնալու է Գյումրիում, իր թիմակից ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին(Գռզո) պատկանող Վիկտորյա պլազա հյուրանոցում։
ՔՊ-ականները չեն խոսում թե ինչ են քննարկել նիստում,բայց որ Շիրակի մարզպետը փոխվելու է, դա արդեն ակնհայտ է, որովհետև այսօրվա նիստին մասնակցում էր նաեւ Փաշինյանի կնոջ`Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը Վահագն Մկրտչյանը, ով դեկտեմբերին իր իսկ դիմումի հիման վրա հրաժարական ներկայացրեց Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնից։

Share This