Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ գնում է Գյումրի
Ambion.news-ի տեղեկություններով, վաղը Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ Գյումրիում կլինի։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Փաշինյանը ընտանիքի հետ Գյումրիում մասնակցելու է Թաթայի համերգին։
«Փաշինյանը մենակ համերգի համար չի գալիս, իրենք էստեղ անելիք ունեն, փորձում են ամեն գնով զավթել իշխանությունը։
Բացի էդ շոշափում է մարդկանց տրամադրությունները, ճիշտ է` ինքը Գյումրիից քայլելով դարձավ վարչապետ, բայց իրեն էստեղ ամեն երկրորդը քրֆում է…մարդիկ հոգնել են իրենից էլ, իր ստերից էլ»,-Ambion.news-ի հետ զրույցում ասաց քաղաքապետարանի անանուն պաշտոնյան։
Մեր տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կմնա 2 օր օլիգարխ, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Վիկտորյա պլազա» հյուրանոցում։

