Նիկոլ Փաշինյանը արձակուրդից հետ է կանչել Ֆելիքս Ցոլակյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 8-ին որոշում է ստորագրել Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին արձակուրդից հետ կանչելու համար:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին 2020 թվականի հունվարի 8-ին հետ կանչել ամենամյա նվազագույն արձակուրդի մասից»:
