Նիկոլը պետք է գնա, ավելին ասեմ ինքը չպետք է գար.Պողոս Ստամբուլյան
նիկոլը պետք է գնա, ավելին ասեմ ինքը չպետք է գար, բայց եկավ,գուցեև բերեցին, եկավ խաբեությամբ, բերեց ցավ, տառապանք, պատերազմ, զոհեր ու դեռ արյան ծարավ ունի։Ես չեմ ընտրել նիկոլին ու իրեն դեմ եմ եղել դեռ Գյումրիից քայլելու օրերից։
Այսօր նիկոլին ու նիկոլականությունը մերժող հայը, երեկ նիկոլ ու նիկոլականություն էր բերում։ Չէ, խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ։ Ոչ մեկը թող մյուսից ավելի հայրենասեր չձևանա, դա դեր չի, սցենար չկա դրա մեջ, դա առաքելություն է` ի բնե և ի ծնե։
նիկոլը հավերժ չի իր անհայրենիք ու թրքասեր կողակիցներով, բայց մենք որպես հասարակություն չենք ազատվում նույնատիպ սխալներ գործելու հնարավորությունից, հիմա որպես հակադարձում,գուցե հարցնեք ի՞նչ անենք, թողենք նիկոլը մնա և ավելի վտանգի հայի ու Հայաստանի գոյությունը, Արցախի հետագա ճակատագրի վրա խաչ քաշի, ո՛չ, իհարկե ո՛չ։ Ես շատ եմ ուզում որ նիկոլը հեռանա և կրի իրեն հասանելիք պատիժը։ Բայց դա պետք չէ անել հասարակությունը բևեռացնելու, նոր բաժանումներ առաջ բերելու ձևով, ես չեմ մասնակցում այսօրվա ցույցին, բայց դեմ եմ նիկոլին ու իր թիմին, նույնիսկ այդտեղ կանգնածներից շատերից էլ դեմ եմ, որովհետև չեմ մասնացկել նիկոլին իշխանության բերելու ցույցերին,չնայած որ բանակում էի, բայց երբևէ չեմ էլ ընտրել դրան։ նիկոլի մանուպուլյացիայի զոհ երբեք չեմ դարձել։ Ատալ եմ ի սկզբանե և մտերիմներս դեռ 2018 թվականի մեր խոսակցություններից կփաստեն, որ բազմիցս շեշտել եմ որ նիկոլը պատերազմ է բերելու ու Արցախը վտանգի առաջ է քաշելու։ Իսկ հիմա, իմ ` ցույցերին ներկա չլինելու հանգամանքը մի փորձեք խեղաթյուրել և ասել որ կուսակցությանս ղեկավարը թույլ չի տալիս մասնակցել, ամենայն լրջությամբ հայտարարում եմ, երբ ինձ ու իմ կարծիքը կուսակցությունումս հաշվի չառնեն, ես մեկ րոպե անգամ չեմ մնա այստեղ , իմ կուսակցությունում լսվում է բոլոր կուսակցականների կարծիքը։ Իսկ ես այն մարդը չեմ, որ հանդուրժի իր ձայնը չլսելը ու կարծիքը հաշվի չառնելը։ Էնպես որ ինձ մի գրեք բա խի չես գալիս ցույցերի, կարողա՞ չեն թողում։ Ես ունեմ կամքի ինքնավարություն և ինքս կորոշեմ իմ քայլերը։ Բայց կրկին ու կրկին շեշտում եմ նրկոլը և նիկոլիզմը պետք է արմատախիլ արվի, և Արցախն ու Հայաստանը պետք է ազատել վտանգից,հայաթափությունից, թրքացումից, բայց դա չպետք է լինի նոր իզմերի ստեղծման արդյունքում։
Աստված պահապան մեր ազգին։
