Նիգերիայում զինյալները գրավել են բանակի ճամբարը
Նիգերիայում զինյալները գրավել են բանակի ճամբարը: Այնտեղ տեղակայված բանակի և ոստիկանության ստորաբաժանումները փախուստի են դիմել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ տեղի բնակիչներին հղումով։
Գրոհայինները, մտնելով ճամբար, սկսել են թալանել խանութներն ու տները, ինչպես նաև այրել ճամբարում տեղակայված զինտեխնիկան։
Կրակոցների կամ հնարավոր զոհերի մասին տեղեկություններ չկան։
