«Նժդեհն Անահիտ Հակոբյանի հավերժական սերն է». Անահիտ Հակոբյանի սիրո խոստովանությունը՝ սիրելիին

Երգչուհի Անահիտ Հակոբյանը, որը նախորդ տարի Հայաստան բերեց «Նոր ալիք» միջազգային մրցույթի հաղթական մրցանակը, իսկ այս տարի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում Գասոյայի հետ պայքարում էր Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու համար, իր անսահման սիրո մասին նամակ է գրել սիրելիին՝ Նժդեհին: Նա շնորհակալություն  է հայտնել նշանածին միշտ իր կողքին լինելու եւ աջակցելու համար:

IMG_3212.jpeg (365 KB)

«Քո մասին ես չեմ սիրում շատ խոսել, որովհետեւ կարժեզրկեմ ամեն բան, էն, ինչ անսահման թանկ ա ու ուզում ես շատ զգույշ պահես, բայց Նժդեհն Անահիտ Հակոբյանի հավերժական սերն է: Ես հենց քո շնորիվ եմ հասկանում, թե ինձ Աստված ինչքան շատ ա սիրում, որ քեզ ուղարկել ա իմ կյանք»,-Instagram-ի «Սթորի» բաժնում  հրապարակած համատեղ լուսանկարին կից հուզիչ գրառումն այսպես է սկսել երգչուհին,-«Դու ֆանտաստիկ ես, դու կատարյալ ես։ Երբ արտիստի կողքին կա նման կողակից, հավատավեք՝ այդ արտիստը պայթեցնելու է աշխարհի մեծագույն բեմերը:

Դու իմաստուն ես, ապրումակցող: Իմ արտիստական «Անահիտական» խառը հոգեվիճակներին միշտ կողքիս՝ համբերող ու երկաթյա նյարդերով։ Դու քաջալերող, սիրող մարդու տեսակ ես, ով իմ յուրաքանչյուր խելահեղ գաղափարին աջակցում է ու ասում՝ «Դու Անահիտն ես, դու անպարտելի ես»:

Իզուր չէ, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը քեզ անվանակոչել է Նժդեհ, ու դու անվանդ պես հզոր ես: Շնորհակալ եմ»,-շարունակել է նա:

Share This