ՆԱՏՕ-ն վախենում է, որ վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ն կհանի դաշինքից

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ եթե ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններում 2024 թվականին, նա լրջորեն կմտածի դաշինքից դուրս գալու մասին:

Այս մասին Newsweek-ին ասել է ՆԱՏՕ-ի քաղաքական պլանավորման նախկին ղեկավար Ֆաբրիս Պոտիեն։

«Հավանաբար ՆԱՏՕ-ի ղեկավարության շրջանում մտահոգություն կա, որ այս անգամ Թրամփը լրջորեն կհեռանա դաշինքից»,- ասել է Պոտիեն:

Share This