ՆԱՏՕ-ն չի պաշտպանի ԱՄՆ-ին հարձակման դեպքում, դաշինքի վրա ծախսերն անօգուտ են

ՆԱՏՕ-ն չի պաշտպանի ԱՄՆ-ին հարձակման դեպքում, դաշինքի վրա ծախսերն անօգուտ են: Այս մասին հայտարարել է Թրամփը` հերթական անգամ պարզ հասկացնելով, որ ընտրիվելու դեպքում չի հապաղի ԱՄՆ-ն դուրս բերել Հյուսիսատլանտյան դաշինքից:

«Ես ատում եմ դա ասել ՆԱՏՕ-ի մասին, բայց եթե մեզ անհրաժեշտ լիներ նրանց օգնությունը, օրինակ, եթե մեզ վրա հարձակվեին, ես չեմ հավատում, որ նրանք օգնության կգան: Ես ճանաչում եմ այդ մարդկանց: Չեմ հավատում, որ նրանք կօգնեին»:

Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ը մահանում է Բայդենի անկարողության պատճառով, և սահմանին իրավիճակը կվերածվի աղետի։

Share This