ՆԱՏՕ-ի երկրները պետք է նախապատրաստվեն կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալուն. The Telegraph
ՆԱՏՕ-ի երկրները պետք է նախապատրաստվեն կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալուն։ Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph-ը՝ հղում անելով Դաշինքի որոշ երկրների դիվանագետներին։
Ամերիկայի ելքը կարող է տեղի ունենալ, եթե Թրամփը հաղթի նախագահական ընտրություններում.
Հոդվածում ասվում է, որ եվրոպական մայրաքաղաքները պետք է «պլանավորեն» և վերանայեն ներկայիս պաշտպանական կարողությունները՝ հաշվի առնելով «նախկին նախագահի կողմից սպառնացող վտանգները»:
Նշենք, որ ժամանակ առ ժամանակ մամուլում կանխատեսումներ են լինում, որ եթե Թրամփն ընտրվի Միացյալ Նահանգների նախագահ, ապա նա դուրս կբերի Ամերիկան դաշինքից։
Ինքը՝ նախկին նախագահը, երբեք այս մասին ուղղակիորեն չի հայտարարել։ Բայց նա հասկացրեց, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում կանցկացնի ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, որտեղ կքննարկի դաշինքի ապագան: Եվ դա կպահանջի իր անդամներից` ավելի շատ ծախսել պաշտպանության վրա՝ հեռացնելով այդ բեռը ամերիկացիներից:
