ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավերը պետք է լինի ամբողջ Ուկրաինայի համար, այլ ոչ թե դրա մի մասի, ասել է Զելենսկին
«Ուկրաինայի համար անվտանգության լավագույն երաշխիքները մնում են անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին, սակայն անհնար է երկիրը ռազմական դաշինք հրավիրել մասամբ՝ առանց օկուպացված տարածքների։ Մենք չենք ճանաչում այդ հողերը որպես ռուսական։ Դրանք մեր հողերն են»,- նշել է նա:
