Նավթի գները բարձրանում են ռուսական նավթի դեմ Թրամփիպատժամիջոցների մասին լուրերի ֆոնին
Նավթի գները բարձրանում են ռուսական նավթի դեմ Թրամփի հնարավոր պատժամիջոցների մասին լուրերի ֆոնին: Այն պահից, երբ Թրամփը խոստացավ «երկուշաբթի օրը մեծ նորություն», նավթի գները անմիջապես սկսեցին բարձրանալ։
Պատժամիջոցների մասին օրինագծերից մեկը, որն արդեն իսկ աջակցել է առնվազն 85 սենատոր, նախատեսում է 500% մաքսատուրքերի սահմանում Չինաստանի և Հնդկաստանի նկատմամբ, եթե նրանք շարունակեն գնել ռուսական էներգետիկ ռեսուրսներ։
«ԱՄՆ-ն կարող է որոշել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել արդեն հաջորդ շաբաթվա սկզբին», – ասվում է Commerzbank AG-ի հետազոտական նոտայում։ «Ռուսաստանից նավթի մատակարարումների կրճատումը, հավանաբար, այն պատճառներից մեկն է, որ շուկան մինչ այժմ ցավազուրկ կերպով ընդունել է OPEC+ դաշինքի շրջանակներում արտադրության աճը»։
Տես նաեւ https://t.me/iravunk/54463
