Նավթը կտրուկ թանկացել է՝ գեներալ Սուլեյմանիի սպանության մասին լուրերից հետո

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է միանգամից երկու տոկոսով, այն բանից հետո, երբ տարածվեցին լուրերն այն մասին, որ սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին՝ Բաղդադում, ամերիկյան գործողության արդյունքում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ այդմ, Brent տեսակի նավթը թանկացել է միանգամից 2,76 տոկոսով եւ մարտյան ֆյուչերսները մեկ բարելն արժի արդեն 68,09 դոլար, իսկ WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների դեպքում թանկացումը կազմել է 2,75 տոկոս եւ այժմ մեկ բարելն արժե 62,86 դոլար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )