ՆԱՍԱ-ի գիտնականները Վեներա մոլորակ զոնդ կուղարկեն
ԱՄՆ Բուֆալոյի համալսարանի ինժեներները ՆԱՍԱ-ի պատվերով հատուկ զոնդ կհավաքեն, որը կկարողանա թռչել մոլորակի մթնոլորտով եւ տեղեկություններ հավաքել։ Այս մասին հայտնում է ВВС-ն։
Նոր սարքերը կկարողանան ինքնալիցքավորվել արեւային ճառագայթներից, դիմակայել +500 աստիճան ջերմաստիճանին, ծծմբաթթվի առկայությանը, ամպերին եւ այլ երեւույթների, որոնց կարող են հանդիպել իրենց թռիչքի ընթացքում։ Զոնդերը կունենան նաեւ լողականման թեւեր, որը կօգնի ուժգին քամիների ժամանակ տեղաշարժվել մոլորակների մթնոլորտում։ Հայտնի է, որ առաջին նման զոնդը կուղարկվի Վեներա մոլորակ եւ այս զոնդի օգնությամբ հնարավոր կլինի ուսումնասիրել Վեներայի կլիման, հրաբխային ակտիվությունն ու օդի բաղադրությունը։
