Նախկին քաղաքապետի հյուրախաղերը Մոսկվայում
Մոսկվայի Կրեմլի պետական պալատի համերգասրահում տեղի կունենա Հայկ Մարությանի «Քաղաքապետը» մոնո-ներկայացման ռուսաստանյան պրեմիերան: Այս մասին հայտնել է Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև Եվրոպայում և ԱՄՆ-ում կայանալիք ներկայացումների մասին տեղեկատվությունը կհրապարակվի ժամկետների վերջնական հաստատումից հետո:
