Նախկին ոստիկանը Snapchat-ում գայթակղել է ավելի քան 200 աղջնակների
Ուելսում նախկին ոստիկանին դատապարտել են Snapchat-ի միջոցով հարյուրավոր երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու համար, գրում է Sky News-ը։
Անցյալ տարի 23-ամյա նախկին ոստիկան Լյուիս Էդվարդսը ցմահ բանտարկության է դատապարտվել համացանցում աղջիկների հետ շփվելու և նրանց պղծելու համար։
Ավելի վաղ նա խոստովանել է անչափահասների սեռական անձեռնմխելիության նկատմամբ 100-ից ավելի հանցագործություն կատարելու մեջ։ Ընդհանուր առմամբ, գործով տուժող է ճանաչվել շուրջ 200 անչափահաս։
Վերջերս տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել «անպարկեշտ պատկերներ պահելու» և ապացույցներ թաքցնելու համարի։ Դրանում Լյուիսին, ըստ ամենայնի, օգնել է նրա 47-ամյա մայրը՝ Ռեբեկան։ Վերջինս արդեն իրեն մեղավոր է ճանաչել «արդարադատության ընթացքը շեղելու» համար և գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այժմ կնոջը, ինչպես հստակեցվել է, նույնպես ազատազրկում է սպառնում։
