«Միլթոն» փոթորկից հետո օվկիանոսում՝ ափից 48 կմ հեռավորության վրա սառնարանի վրա «նավարկող» տղամարդու են գտել

Մեքսիկական ծոցում, ափից 28 մղոն (48 կմ) հեռավորության վրա, ԱՄՆ առափնյա պահպանության ուղղաթիռի անձնակազմը «Միլթոն» փոթորկից հետո փրկել է սառնարանից կառչած մի տղամարդու: Դրա մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը։

Տղամարդը ձկնորսական նավին է եղել, որը շարքից դուրս է եկել դեռ փոթորկի՝ ցամաք թափանցումից ժամեր առաջ, հայտնել է առափնյա պահպանության մամուլի քարտուղար Նիկոլ Գրոլը:

Նրա հետ կապն ընդհատվել է, սակայն հինգշաբթի փրկարարները տղամարդուն գտել են բաց սառնարանից կառչած:

«Այս մարդը վերապրել է նույնիսկ ամենափորձառու նավաստու համար մղձավանջային սցենարը»,-ասել է առափնյա պահպանության ներկայացուցիչ Դանա Գրեյդին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեքսիկայի ռազմածովային ուժերի Persuader պարեկային ինքնաթիռը Մեքսիկայի Յուկատան նահանգի ափից ավելի քան 100 կմ հեռավորության վրա «Միլթոն» փոթորկից հետո հայտնաբերել է շրջված նավակից կառչած ձկնորսի: Յուկալպետենի ռազմածովային որոնողափրկարարական կայանի աշխատակիցները մեկնել են նավաստուն փրկելու։

«Միլթոն» փոթորիկը այս շաբաթ հարվածել է Ֆլորիդային՝ ավելի քան 100 մղոն/ժ արագությամբ: Այն հիմնահատալ ավերել է մոտ 125 տուն և առաջացրել էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ՝ էլեկտրականությունից զրկելով  ավելի քան 2,6 միլիոն մարդու։

Share This