Նախկին միգրանտ, այժմ՝ ՌԴ քաղաքացիները բողոքում են, որ իրենց ուղարկում են բանակ
Նախկին միգրանտ, այժմ՝ Ռուսաստանի քաղաքացիները բողոքում են, որ Ռուսաստանը որոշել է իրենց ուղարկել բանակ և ՀՌՕ գոտի։
«Այստեղ բռնում են Ռուսաստանի քաղաքացիություն ստացած նախկին միգրանտներին, որպեսզի ուղարկեն Ուկրաինայի դեմ պատերազմի»,- բողոքում է նման նախկին միգրանտներից մեկը, ով Սանկտ-Պետերբուրգի «Սոֆիսկայա» բանջարեղենի բազայից է, եւ երեւում է` ղեկավարներից մեկը։
Այսպիքսով, ի՞նչ է ստացվում: Նախկին միգրանտները մեծ հաճույքով Ռուսաստանում երկար տարիներ հսկայական փողեր են աշխատել եւ աշխատում են, ձեռք են բերել ՌԴ քաղաքացիությունը: Բայց երբ բանը հասնում է իրենց նոր հայրենիքը պաշտպանելուն, բողոքում են, թե մենք ի՞նչ կապ ունենք, թող միայն ռուսները կռվեն, մենք էլ հանգիստ մեր փողն աշխատենք: Երեւի լավ չեն հասկացել, որ որեւէ երկրի քաղաքացի դառնալը ենթադրում է ոչ միայն փող աշխատել, այլ նաեւ` այդ երկրի հանդեպ հստակ պարտավորություններ:
