Նախկին դատավորն ու նախկին դատախազը այսուհետ միասին են իրականացնելու իրավունքի պաշտպանություն. Գուրգեն Ներսիսյանը նոր աշխատանքի է անցել

Արցախի ժողովրդի բռնի տեղահանումից հետո Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Գուրգեն Ներսիսյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արցախի գլխավոր դատախազի պաշտոնը, սկսել է զբաղվել փաստաբանությամբ:

«Իրավունքի» տեղեկություններով Գուրգեն Ներսիսյանը աշխատանքի է անցել LSA փաստաբանական գրասենյակում / https://legalservices.am /:  Նշված գրասենյակը ղեկավարում է նախկին դատավոր, տարբեր հանրահայտ գործերով աչքի ընկած փաստաբան Արսեն Սարդարյանը: Այսպիսով Նախկին դատավորն ու նախկին դատախազը միացել ու իրականացնելու են իրավունքի պաշտպանություն:

Մենք կապ հաստատեցինք հիշյալ փաստաբանական գրասենյակ, որտեղ հաստատեցին այդ տեղեկությունը, նշելով, որ արդեն մեկ շաբաթ է Գուրգեն Ներսիսյանը ներգրավված է գրասենյակի աշխատանքներին:

Share This