ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ՝ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՀԱՐԲԵՑՈՂՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Կանադայի Ալբերտի նահանգի անտառային արդյունաբերության եւ գյուղատնտեսության նախարար Դեւին Դրիշենը հրաժաական է տվել այն բանից հետո, երբ նրան մեղադրել են աշխատավայրում հարբեցողությամբ զբաղվելու մեջ։ Այս մասին գրում է The Globe and Mail-ը։ Այս միջադեպի մասին առաջին անգամ հայտնի է դարձել հոկտեմբերի վերջին այն բանից հետո, երբ նրա նախկին աշխատակիցը նրան դատի էր տվել աշխատանքային մթնոլորտը թունավորելու համար։ Դրիշենն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ներկայացրել է հրաժարական նահանգի վարչապետին եւ այն ընդունվել է։ Նա նաեւ ասել է, որ ընդունում է, որ իր պահվածքը խնդրահարույց է դարձել ողջ նահանգային կառավարության համար։ CBC News-ն էլ նշում է, որ նախարարը առնվազն տասն անգամ աշխատավայրում հարբեցողությամբ է զբաղվել։
