Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել՝ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան կապակցությամբ

 

Ռուսական «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել է հուլիսի 8-ից դեպի Վրաստան իրականացվող թռիչքները դադարեցնելու մասին։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։

Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այն ուղևորները, ովքեր տոմս են ձեռք բերել հուլիսի 8-ի կամ ավելի ուշ իրականացվելիք թռիչքի համար, կարող են առանց հավելյալ վճարի կամ տուգանքի թռիչքը տեղափոխել մինչև հուլիսի 8-ը, ինչպես նաև ամբողջովին վերադարձնել տոմսը՝ առանց պահումների։

Որպես այլընտրանք՝ առաջարկվում է նաև ձեռք բերված տոմսով թռիչքն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանով կամ Վլադիկավկազով։

Նշենք, որ ընկերությունն ամռան ամիսներին շաբաթական 14 չվերթ է իրականացնում դեպի Վրաստան։

Ինքնաթիռի նկար
Աերոֆլոտը»-ը հուլիսի 8-ից կդադարեցնի չվերթները դեպի Վրաստան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին՝ նախկին նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի մահվան առնչությամբ
Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ մեծ է Դեմետրիս Խրիստոֆիասի ներդրումը Կիպրոսի ժամանակակից պատմության մեջ` որպես կիպրացի բարեկամ ժողովրդի իմաստուն առաջնորդի և իր հայրենիքի նվիրյալ զավակի:
«Հայաստանում մեծ գնահատանքով են հիշում Դեմետրիս Խրիստոֆիասի ավանդը հայ-կիպրական եղբայրական կապերի խորացման և ամրապնդման գործում: Հայ ժողովրդի բարեկամի բարի հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում:
Ընդունեք խնդրեմ խորին ցավակցություններս, ինչպես նաև անկեղծ զորակցության խոսքերս փոխանցեք Դեմետրիս Խրիստոֆիասի հարազատներին ու մտերիմներին»,- ասվում է նախագահի ցավակցական հեռագրում
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )