Նախագահական ընտրություններին կմասնակցի 11 թեկնածու․ նախընտրական Թուրքիա
Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը այդ երկրում առաջիկա մայիսին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար ընդունել է 11 թեկնածուի հայտ։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումներից։ Մինչեւ մարտի 27-ը, համաձայն թուրքական պետության օրենսդրության, այդ թեկնածուները ներկայացնելու են 100 հազար ստորագրություն՝ վերջնական առաջադրման համար։ Հիշեցնենք, որ Թուրքիայի գործող նախագահ Թայիփ Էրդողանը մարտի 21-ին էր հայտարարել, որ առաջադրվելու է առաջիկա մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում։
