Յուրայինների հանդեպ վատ է վերաբերվել, ու հանձնարարել են <<պորտը տեղը դնել>>

Պայմանական Անդրանիկ Քոչարյանից, պարզվում է լրիվ իրական գործող իշխանությունները դժգոհ են։ Ընդ որում, այդ դժգոհությունն այնքան մեծ է, որ եթե նույն հունով դեպքերը զարգանան, ապա պայմանական Անդրանիկ Քոչարյանն իրոք կարող է լրիվ պայմանական դառնալ ու դեռ ավելին էլ, կարող է վերհիշեն Արփինե Հովհաննիսյանին վիրավորելու դրվագն ու հանձնեն զոմբիստանի ամբոխի հոշոտմանը։ Արդյունքում պայմանական Անդրանիկ Քոչարյանն ամբողջովին կոչնչանա բարոյական առումով, կորցնելով դեմքի վերջին մնացորդները։ Իսկ պատճառը, ըստ մամուլի հրապարակումների, այն է, որ նախ նրա ղեկավարած Ապրիլյան պատերազմի քննությամբ զբաղվող հանձնաժողովից են իշխանությունում դժգոհ եւ ապա այդ նույն հանձնաժողովում իշխանական բարձրաստիճան զինվորական Արշակ Կարապետյանի հանդեպ վերաբերմունքից։ Արփինե Հովհաննիսյանի հետ կապված միջադեպից հետո պայմանական Անդրանիկ Քոչարյանին իշխանությունը որոշեց խնայել, ու այն ժամանակ դեռ պարզ էր, որ խնայումը հատուկ առաքելության համար է, իսկ ավելի կոնկրետ, Փաշինյանը Նիկոլը մինչ նրան դեն նետելը, որոշել է օգտագործել մինչեւ վերջ իր խաղերում։ Սա հասկացել է նաեւ պայմանական Անդրանիկ Քոչարյանն ու վարձահատույց լինելու համար մեծ հեղափոխական առաջնորդին, ավելորդ ջանասիրություն ցուցաբերել Արշակ Կարապետյանին հարցաքննելիս։ Արդյունքում էլ իշխանությունում նրանից սկսել են դժգոհել, իսկ Փաշինյան Նիկոլն էլ հանձնարարել է, որ իրենց տան աղջիկ Մակունց Լիլիթը, իր միջից հանի մշակույթն ու անմշակույթ ու անպայմանական ձեւով ինչպես պետք է նախատի ու «պորտը տեղը դնել» պայմանական Անդրանիկ Քոչարյանի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )