Յամալի վերադարձը հաղթական էր․ «Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց «Ռեալ Սոսիեդադին» եւ հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը իսպանացի պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի գոլի շնորհիվ։

Գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմից աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բարսելոնան» 19 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած «Ռեալից», որն այս տուրում 2:5 հաշվով պարտվել էր Մադրիդի «Աթլետիկոյին»։ «Ռեալ Սոսիեդադը» 17-րդն է՝ 5 միավոր։

Share This