Մ23 Աշխարհի առաջնություն․ հայ 4 ըմբիշներից 3-ը պարտվել են

Բուխարեստում այսօր մեկնարկել է ըմբշամարտի Մ13 տարեկանների Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ ըմբիշները։

Այսօր Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշներից 3-ն արդեն դուրս են եկել մրցագորգ և պարտություն կրել։

57 կգ քաշային կարգում Ռազմիկ Մինասյանը մրցել է իրանցի Ալիրեզա Նոսրատոլահի հետ ու պարտվել 1-4 հաշվով։ 65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը մրցել է Թուրքիան ներկայացնող Սելիմ Կոզանի հետ ու 3-3 հաշվով պարտվել։ Իսկ Արման Անդրեասյանը, ով հանդես է գալիս 70 կգ քաշային կարգում, մրցել է Իրանի ներկայացուցիչ Ամիրհուսեին Ալի Հոսեինիի հետ ու տանուլ տվել գոտեմարտը 2-5 հաշվով։

Հայազգի Արման Ավագյանը դեռ մրցագորգ դուրս չի եկել։ Նա հանդես է գալիս 79 կգ քաշային կարգում ու 1/8-ում կմրցի Բուլղարիան ներկայացնող Ուլադիսլաու Ելիսեյեուի հետ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )