Մոտ 1 մլրդ դրամ կհատկացվի տրոլեյբուսի պարկի հիմնանորոգման համար

 

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում։

Ծրագրի համար Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից կհատկացվի մինչև 955 մլն 276 հազար 5 հարյուր դրամ։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ վարչական մասնաշենքը կառուցվել է  1950-ական թվականներին և առ այսօր չի հիմնանորոգվել: Շենք-շինությունները գտնվում են անմխիթար վիճակում: Վարչական շենքի արտաքին սալիկապատումը մասամբ քայքայվել և  թափվել է և այն թողնում է կիսավեր շինության տպավորություն, որը նաև վտանգ է ներկայացնում մարդկանց համար: Դեպոյի տանիքը քայքայված է, և անձրևաջրերը ամբողջությամբ անարգել հոսում են ներս՝  անհնարին և վտանգավոր դարձնելով տրանսպորտային միջոցների վերանորոգումը և սպասարկումը:

Share This