ՄՈՍԿՎԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԲԱՔՎԻ ԵՒ ԵՐԵՒԱՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Մոսկվան ողջունում է Բաքվի եւ Երեւանի՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկման պատրաստակամությունը եւ պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք ողջունում ենք Բաքվի եւ Երեւանի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցությունները սկսելու պատրաստակամությունը եւ վերահաստատում ենք բանակցային գործընթացին համակողմանիորեն օգնելու մեր տրամադրվածությունը»,- ասել է Զախարովան։ Նա նաեւ հավելել է, որ դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետների մասին։
