Մոդելը լաց է եղել 100 տղամարդու մասնակցությամբ սեքս-մարաթոնի մասին խոսելիս
Պարզվեց, որ մեկ օրում հարյուրավոր տղամարդկանց հետ սեքսով զբաղվելը այնքան էլ զվարճալի չէ, որքան ակնկալում էր OnlyFans-ի մոդել Լիլի Ֆիլիպսը, հաղորդում է E! Online-ը:
23-ամյա աղջիկը մանրամասնել է իր փորձառությունը YouTuber Ջոշ Փիթերսի հետ վավերագրական ֆիլմում: Լիլիի խոսքով՝ 14-ժամյա սեքս-մարաթոնը, որի ընթացքում յուրաքանչյուր տղամարդ 2-5 րոպե ուներ սեքսով զբաղվելու համար, «զգացմունքային մարդկանց համար չէ»։
«Անկեղծ ասած, դժվար էր», – խոստովանել է նա: «Չգիտեմ՝ ինչ-որ մեկին խորհուրդ կտա՞յի արդյոք»: Նա ասում է, որ լաց է եղել մեկ այլ սենյակում այն ավարտվելուց հետո, քանի որ դա «միանշանակ» ավելի ինտենսիվ էր, քան նա կարծում էր:
«Դժվար էր շփվել նրանց հետ», – ասում է նա արցունքների միջից՝ բացատրելով, որ անընդհատ «ճնշում» է զգացել տղամարդկանց «բավարար ժամանակ» տալու համար։
Լոնդոնաբնակ ինֆլուենսերն ավելացրել է, որ մի քանի տղամարդ նույնիսկ փորձել են «ստիպել նրան մեղավոր զգալ»՝ երկարացնելով իրենց տրամադրած ժամանակը: «Դա սովորական սեքսի նման չէր», – կիսվել է նա: «Դա ստիպում է ինձ շատ վատ զգալ»:
Եվ չնայած երեկոյի վերջում նրա սենյակը լցված էր պահպանակներով, Լիլին ասում է, որ ներքեւում «այնքան էլ չէր ցավում»: «Զարմանալի է», – ավելացրել է նա,- «Ավելի շատ հոգնածություն էի զգում»:
Այսպիսով, Լիլին զղջո՞ւմ է սեքսաթոնին մասնակցելու համար։ Իրականում ոչ:
«Անցյալ շաբաթ ես քնել եմ 101 տղաների հետ», – X-ում հրապարակված նոյեմբերյան տեսանյութում պատմել է նա,- «Դա պարզապես տաքացում էր, քանի որ փետրվարին ես կդառնամ առաջին մարդը, ով մեկ օրում կկազմի չորսակի նիշ»:
