ՄՆԱՑԵ՛Ք ՏԱՆԸ, ՄԻ՛ ՀԵՏԵՒԵՔ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՀՆՉԵՑՎՈՂ ՈՉ ՄԻ …

Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական զրույցներում, սոցիալական հարթակներում և հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ամեն ինչ անում է քաղաքացիական բախումներ առաջացնելու համար, և դա զուտ ժամանակի հարց է։
Փաստորեն, ժամանակն եկավ։

Հուսամ՝ հանրությունը խոհեմ կգտնվի և անպատասխան կթողնի նրա կոչերը։

Չի՛ կարող երկիրը նման կերպ ղեկավարվել։
Սա ուղղակի կործանարար է բոլոր առումներով։ Ոչ մի պետական կառույց այլևս այդ պաշտոնյային չի սատարում։ Միակ խոհեմ ելքը կամավոր հրաժարական տալն է և կրել պատասխանատվություն պատերազմի արդյունքի համար։
Իսկ Ազգի համար,հիրավի,սթափվելու պահ է։

Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք նրա կողմից հնչեցվող ոչ մի կոչ։

Արսեն Ջուլֆալակյան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )