Մխիթարյանն առաջին գոլային փոխանցումն է կատարել <<Ռոմայի>> կազմում (տեսանյութ)
Armsport-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր առաջին գոլային փոխանցումն է կատարել իտալական թիմի կազմում։
Նրա փոխանցումից հետո հռոմեացիների բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն գրավել է «Լեչեի» դարպասն Ա Սերիայի 6-րդ տուրի 56-րդ րոպեին ու բացեց հանդիպման հաշիվը։
Այդ դրվագից րոպեներ առաջ Մխիթարյանն ինքը կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն վրիպեց նպաստավորի դիրքից։
