Մի իրի պատմություն. կրնկավոր կոշիկ

Կրնկավոր կոշիկը, որն ի սկզբանե կոչվել է բեմակոշիկ,  ստեղծվել է Հին Հունաստանում: Դրանք սանդալներ էին հաստ ներբաններով, որոնք դերասանները հագնում էին` բարձրահասակ  երևալու համար:
Միջնադարում  եվրոպական փողոցներով անցնելը իսկական փորձություն էր, քանի որ շուրջբոլորը հեղեղված էր աղբով:  Այդ իսկ պատճառով  կարվեցին  հատուկ մաշիկներ, որոնք հագնում էին կոշիկների վրայից,  և կոշիկները մաքուր էին մնում:  Նմանատիպ կոշիկ էին հագնում նաև Արևելքում, այն  հագնում էին բաղնիքում` ոտքերը այրվածքներից պաշտպանելու համար:
15-րդ դարում Վենետիկում  տարածված էին պլատֆորմի վրա  կոշիկները,  որոնց բարձրությունը հաճախ հասնում էր մինչև 20 սմ:
Ամենահին բարձրակրունկ կոշիկները վերագրվում են 15-րդ դարին: Հետաքրքիր է, որ կրունկները կոշիկի մաս չէին, այլ պարզապես դրվում էին թաթի տակ: Այդ ժամանակ ունևոր մարդկանց  սիրելի զբաղմունքը որսորդությունն էր, և նրանց համար ստեղծվեցին կրունկավոր կոշիկներ, որոնք ձիավարության ընթացքում օգնում էին  ոտքը պահել ասպանդակին:
Ռուսաստանում այդ ընթացքում  արդեն հագնում էին կրնկավոր կոշիկներ: Այն պատրաստում էին փայտից, ամրացնում ներբանին և երեսպատում կաշվով:
Երկու հարյուրամյակ անց, հայտնվում է կրունկ, որը երկաթե ճարմանդով ամրացված կաշվի մի քանի շերտ էր, իսկ փոքրիկ պայտը կրնկատակի տեղ էր ծառայում: Իհարկե, այդ ժամանակ  վերհակիչը (սուպինատոր) դեռ հայտնագործված չէր, եւ կոշիկները նույնն էին երկու ոտքի համար:
Այդ իսկ պատճառով քայլելու համար անհրաժեշտ էր հատուկ հմտություն:
«Կրունկ» բառը ծագում  է թուրքերենից եւ նշանակում է  «գարշապար»:
XVII դարում կանայք սկսեցին կրունկներով  կոշիկ հագնել, քանի որ դրանցով նրանք ավելի փառահեղ ու գրավիչ էին երևում:
Այդ ժամանակներում  տիկնոջ  նման արարքը կարող էր իսկապես ինքնազոհողություն համարվել,  քանի որ գրեթե անհնար էր նման կոշիկներով քայլելը.  կրունկի բարձրությունը քսան սանտիմետր էր, իսկ կինը քայլելիս հենվում էր ոտնաթաթի ծայրի վրա:
Իմիջիայլոց,  կոշիկի կրունկները հիմնականում սև էին ներկում: Կարմիր կրունկներով կոշիկը տիրոջ վերնախավին պատկանելիության նշանն էր: Ֆրանսիայում 17-18-րդ դարերում պճնասերներին հաճախ անվանում էին  «պարոն կարմիր կրունկ»:
Իհարկե, իր ողջ պատմության ընթացքում  կրունկը ձևով  և բարձրությամբ բազմիցս փոխվել է:  Օրինակ` 18-րդ դարում լայն տարածում ուներ այսպես կոչված  «ֆրանսիական կրունկը», որն  իր գոգավոր ձևի շնորհիվ տեսողականորեն փոքրացնում էր ոտքի  չափը: Բոլորին հայտնի  «շպիլկա» տեսակի կրունկները հայտնվեցին միայն 20-րդ դարում:
Կրունկների համար կրնկատակերը  հնարել է  հանրահայտ իտալացի մոդելագործ Սալվատորե Ֆերագամոն:  1995 թվականին Ֆլորենցիայում բացված կոշիկի թանգարանը, ի պատիվ Ֆերագամոյի, կոչել են նրա անունով:
Իսկ կարմիր ներբանով հայտնի կանացի կոշիկները ստեղծել է Քրիստիան Լաբուտենը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )