Մի իսկանդերի պատմություն

ԳՇ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև սև կատու անցավ, ինչի՞ց սկսվեց, որպեսզի հասկանանք՝պիտի սկսենք փետրվարի 23-ից, երբ վարչապետը Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում աղմկոտ և էպատաժային հայտարարություն արեց՝հակադարձելով Սերժ Սարգսյանին։Վարչապետը հայտարարեց,որ պատերազմի ժամանակ Իսկանդերը կրակել է 10%-ով։Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը արձագանք ստացավ հայկական փորձագիտական, ինչպես նաև՝ՌԴ պետդումայի պատգամավորների և այլ բարձարստիճան պաշտոնյաների մակարդակով։ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը Փաշինյանի անհեթեթության վրա ծիծաղել էր և պաշտոնանկությունը չուշացավ։Փետրվարի 24-ին Տիրան Խաչատրյանն ազատվեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։Իշխանությունը լռեց, ոչ մի բացատրություն չտրվեց Տիրան Խաչատրյանի պաշտոնանկության վերաբերյալ։Փետրվարի 25-ին ԳՇ-ի համբերության բաժակը լցվեց։Գենշտաբը հանդես եկավ հայտարարությամբ, որով պահանջում էին վարչապետի և կառավարության հրաժարականը։Նիկոլ Փաշինյանի համար ԳՇ հայտարարությունը սառը ցնցուղ էր,այնքան սառը, որ ԳՇ-ի հայտարարությունը որակեց՝ռազմական հեղաշրջման փորձ։ Փաշինյանի հույսը մնում էր ժողովուրդը, միշտ է այդպես եղել։Ինչպես 3 տարի առաջ էր ֆեյսբուքի մակարդակով ժողովրդին հանել փողոց, նույն ոճով դիմեց ժողովրդին։ Առաջարկեց դուրս գալ փողոց և տեր կանգնել իրենց իշխանությանը։Նույն սցենարն էր, ականջահաճո տեքստեր, մի խոսքով՝ օրվա հրամայականով Փաշինյանը գիտեր ինչ խոսեր և հատկապես ինչից խոսեր։ Այնուհետև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի շուրջ սկսեց օղակը սեղմվել։ Նիկոլ Փաշինյանը նախագահին միջնորդություն ներկայացրեց՝Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու համար։Փետրվարի 27-ին նախագահը ոչ միայն չստորագրեց միջնորդությունը այլ նաև առարկություններով հետ ուղարկել,բայց դա չխանգարեց, որ վարչապետը ժամեր անց միջնորդությունը նորից ուղարկի նախագահական։ Մինչ շատերը էյֆորյաի մեջ էին, նախագահին ու նախագահի անկախությունն էին գովերգում, մարտի 2-ին հիասթափվեցին՝Արմեն Սարգսյանը ընտրեց երրորդ ճանապարհը՝ անհայտ լուծումով ու լարվածության նոր չափաբաժնի ապահովմամբ։Կրքերը չէին հանդարտվում։ Մարտի 10-ին Նիկոլ Փաշինյանը առաջարկություն ուղարկեց նախագահին, որպեսզի ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանը նշանակվի. այն նույն Արտակ Դավթյանին՝ում պաշտոնանկությունը սկանդալային էր(Նիկոլի խոսքը քամուն էր տվել ու կորոնայի պիկ շրջանում հարսանիք էր արել։Նիկոլը չէր կարող դա ներել…)։ Մարտի 22-ին Արտակ Դավթյանը իրավունքի ուժով զբաղեցրեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը։Վարչապետի պաշտոնը օկուպացրած անձը դիտավորությամբ չընդունեց և հրաժարվեց կատարել ՀՀ վարչական դատարանի ՎԴ/2014/05/21 գործով որոշումը։Վարչապետի և իր թիմակիցների կարծիքով՝ անձերին այս պաշտոնից ազատելով, մեկ այլ պաշտոնի նշանակելով լուծվեց ճգնաժամը։Իշխանականների հիմնական մոտեցումը՝կամ պատժախուց, կամ կադրերի ռեզերվ:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )