Մի անհաջող մարդ երեկ դուրս է տվել, թե <<Է թող բադրջան ցանեն ունենան արցախցիները>> .Սոֆյա Հովսեփյան

Նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրառում է կատարել.

Մի անհաջող մարդ երեկ դուրս է տվել, թե “Է թող բադրջան ցանեն ունենան արցախցիները” …
Ցանել են ու շահել են քո նմանին …

Իրականում Արցախի ողջ բերրի հողերը այդ նույն անհաջողը գրչի հարվածով տվեց, երբ նոյեմբերի 9ից հետո բնակիչների հետ աղաղակում էինք որ իրենց ուզածով են սահմանը գծում, որ ամբողջ պոմպակայանները մտնում է դրանց GPS մեջ, որ ոչ մի քարտեզային օրենք չկա, կառավարությունը լուռ էր, ձեն չկար …
Գնում էի գյուղացու կողքը կանգնում կռիվ էի տալիս, բայց լսողները ո՞վ էր, իրենք զենքով, մենք կապիտուլացիա ստորագրած թղթով…

Այս տարի մեր հիմնադրամը բնակիչներին սերմեր բաժանեց, այս պահին կրկին դրամահավաք է հենց դրա համար ։ Հարյուրավոր մարդիկ են եկել սերմ խնդրել ու տարել իրենց տանը ծաղկամաններում ցանել` այն ինչ կարող էին ու այսօր թեկուզ կանաչին այդպես են ստանում ։
Ինչպե՞ս կարելի է սեփական մեղքերն էլ չգիտակցել ու աջ ու ձախ բոլորին մեղադրել։ Լավ գոնե մի մմ բարոյականություն կա՞, թե ոչ …
Պապս ասում էր “քաքլանը սքլան կլինի ” (լուռ ), բայց չէ՜, սա բոլորից շուտ ու արագ է գոռում, որ դու ես ու ես չեմ ։
Բադրջանագետ իշխանություն…
Բարի լույս …

Share This