Միջուկային ծրագրի հարցում համաձայնությունը դժվարանում է․ ԵՄ ներկայացուցիչ
Մի շարք հարցերի առնչությամբ Իրանի դիրքորոշումը բարդացնում է միջուկային ծրագրի հարցում համաձայնության կայացումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելն իսպանական El País-ի հետ զրույցում։ «թեեւ ի սկզբանե համաձայնագիրը լավ էր աշխատում, սակայն Միացյալ Նահանգները դուրս եկավ։ Այնուհետեւ Իրանն արդեն այնպիսի դիրքորոշում որդեգրեց, որը չափազանց դժվարացնում է որեւէ համաձայնության կայացումը։ Ներքին շարժումների ճնշումը ներառյալ՝ կանանց իրավունքների հետ կապվածը, մահապատիժների կիրառումը, Ռուսաստանին զենքի մատակարարումները, ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում համաձայնության կայացումը միջուկային հարցերում դարձել է չափազանց բարդ»,- ասել է Բորելը։ Նա հավելել է, որ ներկայումս համաձայնագիրը սառեցված է։ «Ես պետք է փորձեմ այն գոնե պահպանել»,- մանրամասնել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը։
