ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ ՃԻՇՏ ՉԻ ՀԱՍԿԱՑՎՈՒՄ, ԹԵ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՆԻԿՈԼ

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տպավորություն ունեմ, որ մինչև վերջ ճիշտ չի հասկացվում, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դիմելով վարչական ու ֆինանսական ռեսուրսների համատարած օգտագործման՝ երեկվա «հպարտ» քաղաքացիներին ավտոբուսներով զոռով բերելով հրապարակ:

Նա քաղաքական գործընթացի մասնակիցներին ու անգամ ամենավերջին լավատեսներին ապացուցում է, որ հրաժարական տալով, բայց մնալով վարչապետի պաշտոնակատար, չի կարող երաշխավորել արտահերթ ընտրությունների արդար ու օրինական անցկացումը: Սա է անում նա այսօր: Նա ապացուցում է, որ մնալով այդ սենյակում՝ անգամ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում, պատրաստ է դիմել ցանկացած հին ու նոր ապօրինության ու անբարոյականության՝ աթոռից չպոկվելու ու գործած հանցանքների համար պատասխան չտալու համար»:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )