Միայն մեզանից է կախված մեր սրտերում տիրող վիճակը․ պատգամներ Կիրիլ պատրիարքից
Միայն մեզանից է կախված մեր սրտերում տիրող վիճակը Աշխարհը փրկվում է առ մերձավորներն ու ոչ միայն մերձավորներն ունեցած սիրով, այն սիրով, որը չունի սահմաններ եւ թշնամիներ։ Ոչ մի, նույնիսկ ամենաբանական հասարակական
համակարգը, ի վիճակի չէ մարդկանց դարձնել երջանիկ եւ բացառել տառապանքը նրանց կյանքից։ Սակայն նույնիսկ ամենածանր տառապանքները եւ հանրային հարաբերությունների ամենաբարդ անկատարությունները կարող են բժշկվել սիրով եւ ջերմությամբ, որոնք բխում են մարդկային սրտերից։ Ասվածը կարող է անհասանելի իդեալ թվալ։ Բայց այնուհանդերձ, այդ իդեալի մեջ կա ինչ որ բացարձակ կոնկրետություն․ վերջինիս իրականացումը կախված է ոչ միայն այն բանից, թե ով է վարում քաղաքականությունը, այլ մեզանից յուրաքանչյուրից։ Մենք ունենք իշխանություն ինքներս մեր հանդեպ, մեզանից եւ միայն մեզանից է կախված մեր սրտերում տիրող վիճակը։ Եվ այժմ, ինչպես երբեք նախկինում, անձնական հոգեւոր կատարելությունը ձեռք է բերում ահռելի մեծ հանրային արժեք։ Սիրով, կարեկցանքով, գթաստրությամբ /ողորմածությամբ/ լցված սիրտը ի վիճակի է հալեցնել սառույցը մարդկային հարաբերություններում, արմատախիլ անել այդ հարաբերություններից չարը, նախանձը, անբարյացակամությունը եւ լցնել լույսով, բարությւամբ եւ ճշմարտությամբ։ Քրիստոս ոչ միայն խոսքով է մեզ այդ ամենի մասին ասել, այլ նաեւ Իր կյանքի սխրանքով է ցույց տվել։ Ուրախություն եւ երախտագիտություն Չափազանց կարեւոր է ուրախանալ եւ Աստծուն երախտագետ լինել կարողանալը։ Քրիստոնեությունը տխրության եւ ողբի կրոն չէ։ Այն տաբուների համակարգ չէ, որը ճնշում է մարդուն եւ խանգարում նրան ապրել։ Քրիստոնեությունը ահռելի էներգիա է տալիս, այն իրապես ազատագրում է մարդու հոգին, բարձրացնում մարդուն ժամանակի այսրոպեական հանգամանքներից, բացում ահռելի հեռանկարներ ․․․ Եվ ուրախության ու Աստծուն երախտագետ լինելու վիճակը բխում է Տիրոջ հանդեպ ունեցած վստահությունից։ Պատահական չէ, որ Եկեղեցու ամենից գլխավոր Խորհուրդը Ս․ Հաղորդությունն է, որ թարգմանաբար նշանակում է «գոհաբանություն»։ Մենք հավաքվում ենք բոլորս միասին որպես Եկեղեցի, որպեսզի երախտագիտություն հայտնենք Աստծուն, քանի որ «շնորհակալություն» բառը հանդիսանում է ամենաճիշտ բառը, որը մարդուն դարձնում է դեպի Աստված։

