Մեքսիկայի մաքսանենգ խմբերը սղոցում ու գողանում են «Թրամփի սահմանային պատի» մասերը

Վերջին ամիսների ընթացքում Մեքսիկայի մաքսանենգ խմբերին հաջողվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ սահմանին կառուցված պատի նոր հատվածներ գողանալ:

Ինչպես փոխանցում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ամերիկացի սահմանապահներին, մաքսանենգներն էլեկտրոնային սղոցներ են օգտագործում պատի պոտղպատե և բետոնե մասերը հատելու համար՝ բավականին լայն անցքեր բացելով մարդկանց համար:

Թրամփը հայտարարել է, որ չի լսել սահմանային պատում բացված անցքերի մասին:

Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը եղել է Թրամփի նախընտրական քարոզարշավի հիմնական խոստումներից մեկը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պենտագոնը 3.6 մլրդ դլար է հատկացրել պատի շինարարությանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )