ՄԵՐ ՏՈՒՆ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԷԻՆ ԵԿԵԼ 2 ՈՍՏԻԿԱՆ, ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ ԿԱՐՄԻՐ ԳՈՒՅՆԻ ԳՐԱՖԻՏԻ <<ՊԶԻԿ>>. ԱԿՏԻՎԻՍՏ
Այսօր մեր տուն խուզարկության էին եկել քրեականի երկու ոստիկան. փնտրում էին կարմիր գույնի գրաֆիտի «պզիկ» (իրենց խոսքերով), որով կասկած կա, որ ես գրություններ եմ թողել ՌԱՏԿՈ-ի ապօրինի ցանկապատի թիթեղների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչ Սեդա Գրիգորյանը:
«Այսօր մեր տուն խուզարկության էին եկել քրեականի երկու ոստիկան. փնտրում էին կարմիր գույնի գրաֆիտի «պզիկ» (իրենց խոսքերով), որով կասկած կա, որ ես գրություններ եմ թողել ՌԱՏԿՈ-ի ապօրինի ցանկապատի թիթեղների վրա։
նկուղի փորձաքննություն չեղավ
նկուղը չփնտրեցին
նկուղը չգտան
Նկուղի քրեական գործը քնեցնում են,
բայց ապօրինի ցանկապատի ժամանակավոր թիթեղների ինչ-որ գրության համար կոտորում են իրենց վերջին ամիսներին։
Մեր տունն ամբողջությամբ գլխիվայր շրջեցին այսօր` մի հատ սփրեյ գտնելու համար, որն այդպես էլ չգտան։
Ավելի մանրամասն կգրեմ, երբ պակաս բարկացած կլինեմ։
Ոստիկանական ահաբեկչությունը ՖիզԳորոդոկի բնակիչների դեմ շարունակվում է»,- գրել է նա։
