Մեկ օրում բացահայտվել է 56 հանցագործություն. գրանցվել է 13 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 30 մարդ

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման` 16, խարդախության և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, մարմնական վնասվածք պատճառելու և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 5-ական, ֆիզիկական ներգործության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ փաստաթղթեր, դրոշմներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձին ապօրինի ազատությունից զրկելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, անառակաբարո արարք կատարելու, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու և ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Share This