Մեծ Բրիտանիայում 10-օրյա համազգային սուգ է հայտարարվել

Մեծ Բրիտանիայում սկսվել է համազգային սգո շրջան՝ կապված Եղիսաբեթ 2-րդի մահվան հետ, հայտնում է Sky News-ը։ Այն կտևի 10 օր։«Նրա մարմինը կտեղափոխեն Բուքինգհեմյան պալատ, որտեղ, ամենայն հավանականությամբ, կմնա 5 օր: Ակնկալվում է, որ կառավարությունը չի հայտարարի որևէ այլ հարցի մասին, բացի հրատապ հարցերից, որպեսզի ամբողջ ուշադրությունը սևեռվի թագուհու վրա:

Բացի այդ, մարզական խոշոր միջոցառումները, ներառյալ ֆուտբոլի և կրիկետի հանդիպումները, ամենայն հավանականությամբ կհետաձգվեն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )