Մելաձեն սոցցանցերում առաջին անգամ լուսանկար է հրապարակել կնոջ և 3 երեխաների հետ
Երգիչ Վալերի Մելաձեն սոցիալական ցանցերում առաջին անգամ լուսանկար է հրապարակել կնոջ՝ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատար Ալբինա Ջանաբաևայի և երեք երեխաների հետ։ Երգիչն ընտանեկան լուսանկարով է կիսվել կնոջ ծննդյան օրը. Ջանաբաևան նշում է 44-ամյակը: Այս մասին գրում է gazeta.ru-ն:
«Բարի լույս, սիրելի Ալբինուշկա: Ծնունդդ շնորհավոր»,- գրել է Մելաձեն։
Զույգը պաշտոնապես գրանցել է իրենց հարաբերությունները 2014թ.: Նրանց առաջնեկը, որին անվանակոչել են Կոնստանտին՝ ի պատիվ Մելաձեի եղբոր, 19 տարեկան է, մյուս որդին՝ Լուկան 8 տարեկան է, իսկ դուստրը՝ Ագաթան, ապրիլի 12-ին կդառնա 2 տարեկան։
Մինչդեռ Իրինա Մալուխինայի հետ առաջին ամուսնությունից Մելաձեն ևս երեք երեխա ունի։ Ավագ դուստրը՝ Ինգան, 32 տարեկան է, միջնեկը՝ Սոֆյան՝ 23, իսկ կրտսերը՝ Արինան՝ 20։ Աղջիկները շփվում են հոր հետ և պարբերաբար լուսանկարներով կիսվում սոցիալական ցանցերում։
