Մեզ եւ ադրբեջանական կողմին ժամանակ առ ժամանակ վշտացնում էին Իրանի հայամետ տրամադրությունները․ Կալին
Այն, ինչ կատարվում է Իրանում, տխուր է եւ մտահոգիչ։ Թուրքական NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը, ըստ ամենայնի, մեկնաբանելով Իրանում բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակը։
Կալինը նաեւ հույս է հայտնել, որ Իրանի բարքերի ոստիկանությունը «կվերածվի հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանող կառույցի։ Ես տեսնում եմ, որ Իրանի վարչակազմը տրամադրված է այս ուղղությամբ»։
Նա նաեւ «մտահոգություն» է հայտնել Իրանի «հայամետ տրամադրությունների» վերաբերյալ։
«Մեզ եւ ադրբեջանական կողմին ժամանակ առ ժամանակ վշտացնում էին Իրանի որոշ հայամետ տրամադրությունները։ Մենք այդ մասին խոսում ենք նաեւ իրանական կողմի հետ», – ասել է նա։
