Մարտին Գարիքսի երևանյան համերգը հետաձգվել է
Հոլանդացի աշխարհահռչակ DJ Մարտին Գարիքսի երևանյան համերգը հետաձգվում է: Այս մասին տեղեկանում ենք համերգի կազմակերպիչ Հայա փառատոնի (Haya festival) սոցցանցերի էջերից:«Սիրելի՛ բարեկամներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Մարտին Գարիքսի համերգը Երևանում հետաձգվում է: Համերգի նոր օրը կհայտարարվի լրացուցիչ: Պատճառած անհարմարության համար բոլոր տոմս ձեռք բերած անձանց տրամադրվում են հավելյալ արտոնություններ, որոնց ցանկը ուղարկվում է գնման ժամանակ նշված էլ. հասցեին»,- նշված է հայտարարության մեջ:
