Մարդիկ խիզախորեն դիմանում են փորձություններին. Պուտին

Իրավիճակը Կուրսկի շրջանում շարունակում է մնալ շատ ծանր, սակայն այնտեղ ապրող մարդիկ համարձակորեն դիմանում են բոլոր փորձություններին ու նեղություններին։

Այս խոսքերով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկարագրել իրավիճակը տարածաշրջանում՝ Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի հետ հանդիպման ժամանակ։

«Իրավիճակն այնտեղ շատ ծանր է, և ամենակարևորը, պարզել ենք այն մտահոգությունները, խնդիրները, որոնց բախվում են մարդիկ, և այնտեղ իսկապես շատ խնդիրներ կան»,- ասել է ՌԴ նախագահը։

«Մարդիկ, իհարկե, խիզախորեն դիմանում են այս բոլոր փորձություններին և հաստատում են այն, ինչ ասվել է իրենց մասին նախկինում, հաստատում են դա իրենց այսօրվա պահվածքով և կատարվածի նկատմամբ վերաբերմունքով։ Մենք դա տեսնում ենք նրանում, թե ինչպես են նրանք անցնում այս փորձությունների միջով»,- ասել է Պուտինը։

Share This