Մարգարիտա Սիմոնյանը պատմել է Լավրովի ասուլիսի ժամանակ լրագրողի հետ կապված միջադեպի մասին

«Russia Today» մեդիա խմբի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հեգնանքով մեկնաբանել է Sky News-ի լրագրողի մասնակցությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասուլիսին։

Թելեգրամի իր ալիքում նա նշել է.

«Sky News-ի լրագրողը գաղտագողի մասնակցում էր Սերգեյ Լավրովի ճեպազրույցին, որին արևմտյան մամուլն այլևս չի հրավիրվում՝ ի պատասխան ռուսական լրատվամիջոցների դեմ պատժամիջոցների:

Մեր փայլուն Մաշա Զախարովան քվեարկություն է կազմակերպել՝ նրա գործընկերները միաձայն որոշել են լրագրողին թողնել դահլիճում։ Բայց ինչ-ինչ պատճառներով նա կարմրել է:

Երբ հանկարծ  իրական ժողովրդավարություն ես տեսնում, կարմրում ես»։

Share This