Մասնագետը նշել է՝ որ համեմունքն է նպաստում արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը

Սննդին ու ըմպելիքներին սև պղպեղ ավելացնելը կարող է զգալիորեն նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու պաշտպանել օրգանիզմը բորբոքային գործընթացներից։ Այս մասին Eat This, Not That պորտալի հետ զրույցում նշել է սննդաբան Լիզա Մոսկովիցը։

Նրա խոսքով՝ այս համեմունքի մեջ պարունակվող ակտիվ բաղադրիչը՝ պիպերինը, օգնում է ավելի լավ յուրացնել հակաբորբոքային նյութերն ու վիտամինները։ Բացի այդ, պղպեղի մեջ պարունակվող հակաօքսիդանտները պաշտպանում են օրգանիզմն ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից։

«Սև պղպեղի հյութահանուկը նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Բացի այդ, այն նաև օժտված է հակաօքսիդանտային հատկություններով, որոնք կարող են օգնել պաշտպանել օրգանիզմը չարորակ ուռուցքների զարգացումից», – նշել է մասնագետը՝ միևնույն ժամանակ նախազգուշացնելով, որ սև պղպեղն օգտակար է ոչ բոլորի համար։

Նրա խոսքով՝ այս համեմունքը հարկավոր է զգուշորեն կիրառել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում, քանի որ այն կարող է հանգեցնել քրոնիկ հիվանդությունների սրման ու ստամոքսի այրոցի զարգացման։

Share This