Մասնագետը ներկայացրել է վաղ սեռական կյանքի վտանգները

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է վաղ սեռական կյանքի վտանգները։

«Ներկայումս սեռական խնդիրներից, ընդանուր առմամբ, երիտասարդների մոտ առավել հաճախ սկսել է արձանագրվել վերատադրողական համակարգի խնդիրը, որը բավականին խնդրահարույց է:

Սա կարելի է, իհարկե, բացատրել մի շարք հանգամանքներով. ներկայիս վերարտադրողական սերունդը իննսունական թվականներին ծնված մարդիկ են, ում զարգացման շրջանը պայմանավորված է սթրեսոգեն գործոններով, ոչ բավարար սննդային գործոններով, ոչ ժամանակին տեղի ունեցած պատվաստումների խնդիրներով:

Սակայն ներկայումս ավելի շատ արձանագրվում են խրոնիկական բորբոքային հիվանդությունների թվաքանակի աճ, ինչը նույնպես անդրադառնում է տվյալ անհատի ինչպես սեռական կյանքի, այնպես էլ նաեւ վերատադրողական առողջության վրա։

Ներկայումս դեռահասների շրջանում նաեւ արձանագրվում է վաղ տարիքից՝ 16-17 տարեկան հասակից, սեռական կյանքով ապրելու միտում, ինչը, իհարկե, ողջունելի չէ:

Դեռահասության շրջանը առավել ռիսկային տարիքային խմբերից մեկն է, երբ անհատի մոտ սկսվում է ձեւավորվել սեռական կողմնորոշման սաղմերը։

Այդ հարցում չափազանց մեծ դերակատարություն ունի ճիշտ ինֆորմացիա մատուցելը, քանի որ սեռական կյանքի վերաբերյալ գիտելիքների պակաս զգացող երիտասարդները սկսում են դիմել իրենց ընկերներին եւ համացանցում տարածված սխալ տեղեկատվությանը:

Ուստի հսկայական դերակատարություն ունեն այդ հարցում ծնողները, ովքեր պետք է ճիշտ եղանակով մատուցեն իրենց երեխաներին սեռական կյանքի մասին տեղեկատվությունը», – նշել է մասնագետը:

Share This