Մասկի կարողությունը կրկին ավելացել է. ըստ Forbes-ի՝ այն կազմում է 315 մլրդ դոլար
Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի կարողությունն աճել է 22.6 մլրդ դոլարով կամ 7.72 տոկոսով՝ կազմելով 315.2 մլրդ դոլար: Այս մասին վկայում են Forbes-ի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, Մասկին է պատկանում էլեկտրամեքենաներ արտադրող Tesla ընկերության բաժնետոմսերի 21 տոկոսը: Ընկերության շուկայական գինն օրեր առաջ գերազանցել էր մեկ տրիլիոն դոլարը:
Մասկը մասնաբաժին ունի նաև 2002 թվականին հիմնադրված SpaceX ընկերությունում, որը ներդրողները վերջերս գնահատել են 74 մլրդ դոլար:
Ըստ Forbes-ի` աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ տեղում է Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 193,2 մլրդ դոլար կարողությամբ: Առաջատար եռյակը եզրափակում է LVMH ընկերությունների ղեկավար Բեռնար Առնոն՝ 190,8 մլրդ դոլարով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ տստ Bloomberg Billionaires’ Index-ի, Մասկի կարողությունը հասել է 311 միլիարդ դոլարի:
