Մասկը նոր կուսակցության անուն է մտածել

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճի ֆոնին, արտահայտվել է Միացյալ Նահանգներում նոր կուսակցություն ստեղծելու օգտին և առաջարկել է դրա անվանումը՝ «Ամերիկա» կուսակցություն: Նա այդ մասին հայտարարել է X սոցիալական ցանցում։

«Կուսակցություն Ամերիկա», – գրել է Մասկը։

Նա նաև նշել է, որ նման կուսակցությունը անհրաժեշտ է Միացյալ Նահանգների համար: Մասկի խոսքով՝ X սոցիալական ցանցում հարցված ամերիկացիների 80%-ը արտահայտվել է դրա ստեղծման օգտին:

Share This